Բաժիններ՝

«Իրավունք չունենք էլեկտրաէներգիայի գինը բարրձացնելու». Մ. Մելքումյան

Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԲՀԿ խմբակցության անունից հայտարարեց, որ գազի համակարգում խնդիրների լուծումը քաղաքական որոշում է պահանջում:

Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստացվել է մի նյութ, որը պետք է հարթակ լինի՝ հետագա նախաձեռնությունների համար:

Մ.Մելքումյանը հայտարարեց, որ գազաֆիկացման ընդլայնումն ինքնանպատակ չի եղել, այլ նախատեսվել է նաև արդյունաբերության զարգացում: Ըստ նրա՝ գազատուրբինային էներգետիկան պետք է զարգացնել, ՀՀ թողունակությունը 3.5-4 մլրդ խմ է, պետք է գազ ներկրել՝ էլեկտրաէներգիա արտադրել: Նա հավելեց, որ իրավունք չունենք էլեկտրաէներգիայի գինը բարրձացնելու, պետք է պահանջարկի խթանմանը գնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930