Բաժիններ՝

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ընդլայնում է Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՏՄ-ին Հայաստանի միանալն ընդլայնում է Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունները:

Այս մասին երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը.

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը նոր էջ, զարգացման նոր փուլ է բացում երկկողմ հարաբերություններում և ստեղծում է էլ ավելի մեծ հնարավորություններ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՏՄ-ի անդամ երկրների շրջանակներում բազմակողմ համագործակցության համար»:

Նարիշկինը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կլինի ԵՏՄ-ի ակտիվ անդամ: Նա հայտարարել է, որ իրենք Մոսկվայում սպասում են Մեծ հաղթանակի (մայիսի 9) կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին` միասին տոնելու համար իրենց ընդհանուր հաղթանակն ու պաշտպանելու համար պատմական ճշմարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930