
Իրանի նախագահը նոր նախապայման է ներկայացրել միջուկային գործարքի կնքման համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ուրանի հարստացման մասին համաձայնագիր կստորագրի միայն պատժամիջոցների անհապաղ չեղյալ հայտարարման դեպքում:
Իրանի նախագահի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ. «Մենք պայմանագիր կստորագրենք միայն այն դեպքում, եթե պատժամիջոցները վերացվեն նույն օրն իսկ: Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր, որը շահավետ կլինի բանակցություններին մասնակից բոլոր կողմերի համար»:
Ընդգծվում է, որ Ռոուհանիի այս հայտարարությունը հակասում է ապրիլի 2-ին Լոզանում Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն` պատժամիջոցները վերացվելու են ամփոփիչ համաձայնագրի ստորագրումից միայն ամիսներ անց: