Այս հրաշալի բաղադրատոմսը կմաքրի երակները
Ամերիկացիների 75%-ը, ըստ higherperspective.com-ի, ջրազրկված է, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում հիմնականում երիկամների վրա: Ամեն օր՝ առանց հանգստի, երիկամները ֆիլտրում են 200լ արյուն: Օր օրի ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են ջրազրկման պատճառով բախվում երիկամների և միզապարկի խնդիրների: Եթե ջրազրկված եք, սկսեք ամեն օր առնվազն 2 լիտր ջուր խմել: Կարող եք նաև օգտագործել հետևյալ բաղադրատոմսը:
Բաղադրություն
- 1 բանան
- 1 կիվի
- ½ կիտրոն կամ լայմ
- ½ բաժակ նուշ
- ½ ճ/գ կտրատած մաղադանոս(петрушка)
- 1բաժակ ջուր
Պարզապես բլենդերով հարեք նշված բաղադրիչները (կիտրոնի կեղևն անպայման մաքրած) և անմիջապես խմեք: Կարող եք ավելի շատ ջուր ավելացնել, իսկ նշի փոխարեն մեկ այլ ընկույզ գցել բաղադրության մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը