«Այս փուլում միասնական արժութային միության ստեղծման հարցը շատ ակտուալ, հասունացած չի, բայց հետագայում դրա հնարավորությունները, թե ինչ ռազմավարություն կմշակեն, տնտեսական զարգացման ընդհանրական ծրագրերը ինչպես կհամադրվեն դրա հետ, դա պետք է քննարկել: Պետք է անկախությունը չխախտելու հարցերը քննարկել, որ մարդկանց և´ ֆինանսական, և´ տնտեսական անկախ կարգավիճակը չխախտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ խոսելով ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժութային միություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հանձնարարականի վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 11-ին, արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 483 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 481 դրամը։
Ձիթապտուղը կօգնի նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքային նյութեր։ Ձիթապտղի մեջ պարունակվող որոշ նյութեր էլ կարող են օգնել բուժել քաղցկեղը։
Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:
Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«100 LIVES» («100 Կյանք») նախաձեռնության նյույորքյան մեկնարկն ակտիվորեն լուսաբանել է նաեւ միջազգային մամուլը: Բրիտանական «The Economist» պարբերականը «A new way to commemorate» (Հիշատակման նոր ճանապարհ) հրապարակման մեջ նշում է, որ հայկական սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի եւ իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են սեփական կյանքը:
iDram վճարային համակարգը տեղեկացնում է, որ իրենց համակարգում թարմացվել են փետրվար ամսվա բոլոր կոմունալ վճարումների տվյալները, բացի էլեկտրաէներգիայից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստանայում հետաձգվել է Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Պուտինի հանդիպումը:
Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում:
Զինվորի դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով:
Նավահանգստի հզորությունը կազմելու է տարեկան 100 միլիոն տոննա բեռ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահատվել է 4-ը:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
ԱՄՆ ֆինանսաների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ընդլայնված ցուցակը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
78-ամյա իտալացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ այժմ շրջված է իր կյանքի տխուր էջը:
Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
«Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը:
Ձերբակալվածների թվում կան 18 երկրների ներկայացուցիչներ:
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Ժնևյան քննարկումներն այն ձևաչափն են, ուր գործընթացի անմիջական մասնակիցներն են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք կարող են ուղիղ խոսել միմյանց հետ:
Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստերը պետք է կայանային մարտի 16-19-ը, սակայն այն հետաձգվել է 1 շաբաթով: Որպես պատճառ նշվում է, որ մարտի 16-20-ը Հայաստանում կայանալու է ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը:
Քանի դեռ ԵՄ-ը չի ստեղծել իր բանակը, նա շարունակում է ներկայանալ որպես փափուկ ուժ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:
Լավրովի խոսքերով` Մոսկվան քաղաքական օգնություն կցուցաբերի Աբխազիային` նրա միջազգային դիրքերն ամրապնդելու համար: