Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին տեղեկությունները:

Պեսկովի խոսքերով` Պուտինը ներկայումս բացարձակապես առողջ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աստանայում հետաձգվել է Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Պուտինի հանդիպումը:

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել հանդիպման հետաձգման պատճառները: Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ղազախ պաշտոնյայի, հայտնել է, որ հնարավոր է` այցը չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի նախագահի հիվանդության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031