Բաժիններ՝

Բեռլուսկոնին պլանավորում է վերադառնալ քաղաքականություն

BBC-ի փոխանցմամբ` Իտալիայինախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պլանավորում է վերադառնալ քաղաքականություն: 78-ամյա իտալացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ այժմ շրջված է իր կյանքի տխուր էջը:

Բեռլուսկոնին այդ կերպ է մեկնաբանել 2011 թվականի ապրիլին մեկնարկած «Ռուբիի գործով» իրեն արդարացնելը: Բեռլուսկոնին տվյալ գործի շրջանակներում մեղադրվել է իր վիլայում սեռական երեկույթներ կազմակերպելու և 17-ամյա մարոկկացի պարուհու` Ռուբիի հետ ինտիմ կապեր ունենալու մեջ:

Բեռլուսկոնին մեղադրվել է նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ: Նա հայտարարել է, որ վստահ է եղել, որ իր ապացույցները կընդունվեն, և ափսոսանք է հայտնել, որ այդ խնդիրը լուրջ վնաս է պատճառել ոչ միայն իրեն, այլև` բոլոր իտալացիներին:

Բեռլուսկոնին հայտարարել է, որ ցանկանում է և պատրաստ է օգնել իր կուսակցությանը` հաղթահարելու համար ներքին տարաձայնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս