Չինաստանը 5 միլիարդ դոլար կներդնի Վրաստանի խոշորագույն նավահանգիստը կառուցելու մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Պեկինում պատմական համաձայնագիր է ստորագրվել չինական Power China պետական էներգետիկ ընկերության ու վրացական Anaklia Industrial Eco Park and Port Ltd ընկերության միջև:

Այս մասին Պեկինից հայտնել է ընկերության տնօրեն Թեյմուրազ Կարչավան: Համաձայնագրով չինական ընկերությունը պետք է վեց ամսում ձեռնամուխ լինի Անակլիա ավանում (Զուգդիդիի մոտ) սևծովյան տարածաշրջանի խոշորագույն նավահանգստի կառուցմանը:

Նավահանգստի հզորությունը կազմելու է տարեկան 100 միլիոն տոննա բեռ: Նախագծի իրականացման համար չինական կողմը ներդնելու է 5 միլիարդ դոլար:  Նախագծի ստորագրումն իրականացվել է նոր Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու ծրագրի շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում ստեղծվել է Մետաքսե ճանապարհի հիմնադրամ, որի կապիտալը կազմում է 40 միլիարդ դոլար: Հիմնադրամը պետք է մասնակցի Մետաքսե ճանապարհին մասնակցող երկրների ներդրումային խոշոր նախագծերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031