Բաժիններ՝

Ոսկեպարի զուլալ ջրերը հոսում են Ադրբեջան

Tesankyun.am-ը գրում է.  Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:

Այդ ջուրը կօգտագործվի նաեւ բնակիչների կենցաղային կարիքների, նրանց տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Գյուղապետի վկայությամբ ՝այդ ջրաղբյուրներից հիմնականը վայրկանում 4 լիտր ջուր է ապահովում: Այդտեղ ջրահավաք ավազան կառուցելու դեպքում ջրի քանակը կավելանա: Կառուցվելիք ջրագիծը կմիանա Ոսկեպարի խմելու ջրագծի ներքին ցանցին:

Տավուշի մարզպետարանը Ոսկեպարում խմելու ինքնահոս ջրագծի կառուցման հայտը ներկայացրել է ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ: Ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է: Երվանդ Եգանյանը հույս ունի, որ 2015թ. կսկսվի ծրագրի իրականացումը: Իսկ մինչ այդ Ոսկեպարի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031