Բաժիններ՝

Ինքնասպան եղած 11-ամյա աղջիկը վերջին օրերին դպրոց չէր գնում. նոր մանրամասներ. armlur.am

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն գործած 11-ամյա աղջնակի վերաբերյալ armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը ասել է, որ վերջին մի քանի օրն անչափահաս աղջիկը հիվանդ էր հարբուխով, դպրոց չէր հաճախում: Իսկ նրա կախված դին հայտնաբերել են մայրն ու հայրը: «Գյուղում հիվանդություններ են տարածված, նա էլ էր հիվանդացել: Ճիշտ է` առաջադիմությամբ չէր փայլում, սակայն իր ուժերի ներածին չափով սովորում էր: Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում: Սրանից բացի` այդ երեխայի ընտանիքը նրանց հավաքներին չի մասնակցում»,- ասել է նա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրել են, որ այս դեպքով քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս