Բաժիններ՝

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 11.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի 56 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեաղփոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Թեղենիք-Արզական ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Մարտի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում բետոնե պատի բախվելու հետևանքով:

***
Մարտի 10-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս