Բաժիններ՝

3 տհաճ անակնկալ՝ ԱՄՆ-ի տնտեսության համար

Համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները տնտեսագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ Ոմանք դոլարի ամրապնդման և նավթի գնանկման արդյունքում տնտեսական բարիքներ են կանխատեսում, այդ թվում՝ ԱՄՆ-ի տնտեսության համար։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ Vesti Finance-ն առանձնացրել է 3 տհաճ իրողություն, որոնց հետ կարող է բախվել ԱՄՆ տնտեսությունը։

 Ուժեղ դոլարը վնասում է արտահանմանը

Համաշխարհային տնտեսությունը բնութագրվում է աճող ինտեգրացիայով և կոոպերացիայով։ Այդ պատճառով համաշխարհային արտահանումը դարձել է կարևորագույն կոմպոնենտ, որն անհրաժեշտ է տնտեսական աճի և ընկերությունների շահույթն ապահովելու համար։

gr1

Ինչպես երևում է այս գծապատկերում, դոլարի փոխարժեքի և ԱՄՆ արտահանման փոխկապակցվածությունը բավականին ուժեղ է։ Իսկ դոլարի ամրապնդումն ակնհայտ էր անգամ մինչև վերջին ճգնաժամը։

Ընկերությունները, որպես կանոն, չեն ընդլայնվում և նոր աշխատողներ չեն ընդունում, եթե թույլ արտահանումն ազդում է նրանց ցուցանիշների վրա։

Նավթի գնանկումը տնտեսական բումի չի հանգեցնի

Տարածված կարծիք է, որ նավթի գների անկումը բարենպաստ գործոն է տնտեսության և աշխատաշուկայի համար։ Դա, իհարկե, այդպես է, եթե հաշվի չառնենք նավթային ոլորտի հետ կապ ունեցող ճյուղերը և ընկերությունները։ Սակայն ԱՄՆ-ի դեպքում դա հաշվի չառնելը դժվար է։

Այս երկրում աշխատատեղերի ստեղծմանն ավանդաբար մեծապես նպաստել է հենց նավթի և գազի արդյունահանումը։ 2000-ականների սկզբներից, երբ սկսվեց նավթային բումը, աշխատատեղերի 40%-ը բացվեց Տեխասի նահանգում, որտեղ նավթային ոլորտը բուռն զարգացում ապրեց։

Ակնհայտ է, որ նավթի գնանկման հետևանքով ընկերությունները կկրճատեն աշխատատեղերը։ Ավելին, գրեթե բոլոր տնտեսագետները սպասում էին, որ նավթի և բենզինի գների անկումը կբերի սպառողական ծախսերի աճի, սակայն նման բան տեղի չունեցավ։

gr2

Ընդ որում, սպառողական ծախսերին բաժին է ընկնում  ԱՄՆ տնտեսության 70%-ը, այդ իսկ պատճառով՝ տնտեսագետներն ու չինովնիկները պետք է որ անհանգստանան։

Ֆինանսական ճգնաժամի սկզբից ի վեր ստեղծված աշխատատեղերի մեծ մասը մանրածախ առևտրի, առողջապահության և սպասարկման ոլորտում են, որտեղ աշխատավարձերը մոտ են նվազագույնին։

Մյուս կողմից՝ էներգետիկ հատվածը բարձր աշխատավարձեր է ապահովում։ Այսինքն, էներգետիկ հատվածում յուրաքանչյուր աշխատատեղ համարժեք է այլ հատվածներում միջինը 2.8 աշխատատեղ ստեղծելուն։

Պարզ ասած, նավթի և բենզինի գների անկումը կարող է այնպիսի բացասական հետևանքներ ունենալ, որ սպառողների խնայողությունը չի կարող այն փոխհատուցել։

 

Աշխատատեղերի կրճատում

ԱՄՆ Վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ֆինանսական ճգնաժամից հետո երկրում ստեղծվել է ավելի քան 3 միլիոն աշխատատեղ։ Սակայն դա թույլ չի տվել լուծել գործազրկության խնդիրը (թեպետ այն այժմ բավականին ցածր մակարդակի վրա է՝ 5.5%)։ Ամենայն հավանականությամբ, պատասխանը պայմանավորված է այս ցուցանիշի հաշվարկով և հետագա ճշգրտումներով, որոնք կարող են ավելացնել զբաղվածության աճի ցուցանիշը։

Որոշ փորձագետների հաշվարկներով՝ ԱՄՆ վիճակագրական բյուրոյի տվյալները կարող են ավելացվել տարեկան ավելի քան 613 հազարով։ Ամենաուշագրավն այն է, որ նավթագային և լեռնահանքային արդյունաբերության ոլորտի աշխատողների 84%-ն աշխատում են որպես «փոդրաթչիներ» և պաշտոնապես հաշվառված չեն՝ որպես ընկերությունների աշխատակիցներ։

Այդ իսկ պատճառով, երբ այդ աշխատակիցներն ազատվում են աշխատանքից, գործազուրկների պաշտոնական թիվը չի ավելանում։ Սակայն տնտեսությունը դրանից հաստատ չի շահում։

 

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս