ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:
Փետրվարի 27-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Սևանա լճում. անհրաժեշտ է օգնություն:
«Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները»,- նշել է Լ. Արզումանյանը:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ իրենցից ոմանց մոտավորապես 2 շաբաթ առաջ կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նոր արձանագրություն կազմելու նպատակով, իսկ ոմանց էլ ծանուցագրեր են ուղարկել:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ԲՀԿ համագումարը լինելու է փակ:
Իր բացառիկությունը հռչակելով՝ Վաշինգտոնը մոռանում է այն հետևանքների մասին, որոնց կհանգեցնեն միանձնյա գերիշխանության հասնելու փորձերը:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ սկսվեց միջադեպով:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Դավութօղլուի խոսքերով՝ քաղաքապետարանները պետք է իրենց ուժը ցուցադրեն նրանց, ովքեր ցանկանում են քաոս առաջացնել և վնասել քաղաքացիների գույքը:
երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ մեր ընթերցողներից մեկի ավտոմեքենայի ռեգիստրատորն արձանագրել է երիտասարդ տղայի և աղջկա միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ներկայացնում ենք ընթերցողներին առանց մեկնաբանության:
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից:
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերը, ըստ «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի, պետք է փոխարինել օրգանական և կենսաբանական պարարտանյութերով, քանի որ վերջիններս անհամեմատ անվտանգ են թե՛ շրջապատող միջավայրի, թե՛ էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության առումով:
Մինսկյան պայմանավորվածությունների շնորհիվ առաջացրել է Ուկրաինայի արևելքում արյունահեղության դադարեցման իրական հնարավորություն:
Խուդյակովի հավաստիացրեց, թե նույնիսկ տնտեսական ճգնաժամը և դրամի, ռուբլու արժեզրկումը, իր տեղեկություններով, չի ստիպել վերանայումներ իրականացնել:
Վերջին շրջանում, սակայն, Եվրոպայում աճել են արմատականությունը, խտրականությունն ու իսլամատյացությունը
Լինում են դեպքեր, երբ տղամարդը, կորցնելով ինքնատիրապետումը, ակամա դառնում է մարդասպան: Խոսքն այս դեպքում վերաբերում է 2013թ-ին ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով դատապարտված Արտյոմ Ղազարյանին:
Մերկ իրանով Պուտինը ոչ թե ուժեղ առաջնորդ է, այլ՝ տկլոր թագավոր:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի հրամանագրով` Դավիթ Վիրաբյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ պատմեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն որպես տուժողի՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ:
Շտայնմայերը Բեռլինում հայտարարել է, որ ի տարբերություն Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի հակամարտությունների՝ Դոնբասի ճգնաժամը կարելի է կարգավորել:
«Երկու բառով կարող եմ ասել, որ իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք: Երբ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ դաշտում պատասխան տալ, մտնում են վիրավորանքի դաշտ, և ուզում են, որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին և իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծենք: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, ես դրան չեմ ցականում անդրադառնալ: Մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք: Մենք մեր գործն ենք կատարում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Գոյություն ունի Դեկարտյան քառակուսի անունը կրող մի տեխնիկա, որը օգնում է հեշտորեն որոշումներ կայացնել։ Սրա էությունն այն է, որ խնդիրը պետք է դիտարկել՝ պատասխանելով ընդամենը 4 հարցի։ Ազնվորեն պատասխանեք հետևյալ հարցերին՝ 1. Ի՞նչ կլինի, եթե դա պատահի (ի՞նչ օգուտ կստանամ ես դրանից) 2. Ի՞նչ կլինի, եթե դա չպատահի (Ամեն ինչ կլինի նախկինի պես)։ 3. Ի՞նչ […]
Ըստ նրա՝ նիստերի ընթացքում Սահակյանը վերածվել էր «կուռկուռի ձագի»: Զուրաբյանը նշեց, որ թեև կառավարման ճգնաժամի մասին նախագիծը հրատապ 44 ստորագրությունով օրակարգ էր տցվել դեռ անցած նստաշրջանին, սակայն ԱԺ ղեկավարությունն այն քննարկման դրեց այն պահին, երբ գիտեր, որ ԲՀԿ-ն բացակայելու է և փորձեց կառավարման ճգնաժամի հարցը վերածել ընդդիմության դաշտի ճգնաժամի:
«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք: Դա ծիծաղելի սուտ է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկություները, որ ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դուրս եկածներին համոզում է համալրել իրենց շարքերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին այսօր մասնակցեց նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Լրագրողների հարցին, թե ինչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով իր այսօրվա պատրաստվածության մակարդակը, Վահե Գրիգորյանը դժվարացավ պատասխանել:
Հարցին, թե ո՞վ էր կազմակերպելու արյունահեղություն, Ռուստամյանը պատասխանեց, որ երբ արյունահեղություն է լինում, մեկը մյուսի վրա է բարդում, անգամ անցած տարիներին չենք կարողանում պարզել, թե Մարտի մեկի զոհերի հետևում ով է կանգնած: Ըստ նրա՝ ամբողջ ծանրությունը մնացել է հասարակության ուսերի վրա, անգամ նրանց վրա, ովքեր կապ չեն ունեցել կատարվածի հետ. «Ուշ է արյունահեղությունից հետո ճշտել, թե ով է մեղավոր: Որևէ զոհ չարժի տալ մի նպատակի համար, առավել ևս եթե այդ զոհը դու չես: Անբարոյականութուն է, չի կարելի նպատակ դնել ու զոհերով առաջ գնալ, եթե այդ զոհերի մեջ դու չկաս»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, թե կիրակի օրը՝ մարտի մեկին, կայանալիք հանրահավաքը ստուգատես է՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հարապարկ դուրս գալու համար:
Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, բայց որևէ պայմանավորվածություն նա ընդհանրապես բացառեց Ս.Սարգսյանի հետ. «Տեղի է ունեցել աննախադեպ սպառնալիքների, շանտաժների տարափ, որի հետևանքով ԲՀԿ-ն հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Մեր հաջողությունը կլինի նաև ԵՄ-ի հաջողությունը: