Թուրքիան պարտավոր չէ երկար սպասել ԵՄ-ին անդամակցելուն. Վոլքան Բոզքըր

Timeturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ երկար սպասել ԵՄ-ին անդամակցելուն.

«Թուրքիայի գլխավոր նպատակը տնտեսական զարգացումն է, և նա արդեն հասել է այդ նպատակին: Թուրքիայի մյուս նպատակը ԵՄ-ի չափորոշիչներին հասնելն է: Վերջին շրջանում, սակայն, Եվրոպայում աճել են արմատականությունը, խտրականությունն ու իսլամատյացությունը»:

Բոզքըրը չի բացառել, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցություններում կարող է բացվել նախկինում արգելափակված գլուխներից 17-րդը: Նա հիշեցրել է, որ բանակցային այդ գլուխը 7 տարի առաջ արգելափակել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

Նախարարի խոսքերով՝ վերջին բացված բանակցային գլուխը հանդիսանում է 22-րդը, որն իր ժամանակին նույնպես արգելափակել էր Սարկոզին, սակայն դրա բացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի նոր ղեկավարության, այդ թվում նաև նախագահի դիրքորոշման շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս