Թուրքիան Ռուսաստանից ստացել է ավելի քան 10 տոկոսանոց գազային զեղչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը համաձայնության են եկել ռուսական գազի մատակարարման գնի շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքերով՝ իրենք ստացել են ռուսական գազի 10.25 տոկոսանոց զեղչ: 2014 թվականին «Գազպրոմը» Թուրքիային մատակարարել է 27.4 միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսական գազը Թուրքիան մատակարարվում է Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարով և Ուկրաինայի տարածքով անցնող Անդրբալկանյան (արևմտյան) գազատարով:

Տեսանյութեր

Լրահոս