Վահրամ Բաղդասարյան. «Պետք չէ Լևոն Զուրաբյանին «Լենին պապիկ» դարձնել»

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից հասցված վերջինիս բնորոշմամբ «չափալախը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անվանեց զավեշտ:

«Երկու բառով կարող եմ ասել, որ իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք: Երբ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ դաշտում պատասխան տալ, մտնում են վիրավորանքի դաշտ, և ուզում են, որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին և իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծենք: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, ես դրան չեմ ցականում անդրադառնալ: Մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք: Մենք մեր գործն ենք կատարում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ կաղալու մասին առաջինը խոսել է Զուրաբյանը, բայց չպետք է մրցել, թե ով առաջինը սկսեց վիրավորանքները. «Եռյակը կաղում է, որովհետև, ըստ էության, եռյակ գոյություն չունի»:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ պետք չէ Լևոն Զուրաբյանին «Լենին պապիկ» դարձնել և ճեպազրույցը վերածել Զուրաբյանի մեծարման երեկոյի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728