ՕԵԿ-ը՝ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մասին. «Փոխադարձ կոպրոմատների պատերազմ է»

«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք: Դա ծիծաղելի սուտ է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկություները, որ ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դուրս եկածներին համոզում է համալրել իրենց շարքերը:

Ըստ նրա՝ իրենք հանդիպել ենք բոլոր գործընկերների հետ, քննարկում են համագործակցության, հետագա անելիքների հարցեր. «Համոզելը սուտ տեղեկատվություն է: Մենք այն չարախնդող քաղաքական ուժերից չենք: Դա ցույց ենք տվել մեր ապրած կյանքով: Մամուլում շատ բան է գրվում, ասում են՝ վարչապետը կուռացիա պետք է անի կուսակցությունը, չգիտեմ: Համագումարը կլինի կտեսնենք»: ԲՀԿ-ի հետ կատարվածը Մարգարյանը բնորոշեց որպես փոխադարձ կոպրոմատների պատերազմ:

Տեսանյութեր

Լրահոս