Բաժիններ՝

ԱՄՆ-ին չի հաջողվել համախմբել հակառուսական գլոբալ դաշինք. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվել համախմբել հակառուսական գլոբալ դաշինք.

«Չնայած աննախադեպ մասշտաբի կամպանիային՝ Վաշինգտոնին չհաջողվեց համախմբել հակառուսական գլոբալ դաշինք: Աշխարհի երկրների ճնշող մասը, այդ թվում նաև Եվրոպայի շատ երկրներ աջակցում են իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հենված երկխոսությանը:

Իր բացառիկությունը հռչակելով՝ Վաշինգտոնը մոռանում է այն հետևանքների մասին, որոնց կհանգեցնեն միանձնյա գերիշխանության հասնելու փորձերը: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընդունած ԱՄՆ ազգային անվտանգության մասին ռազմավարության խմբագրված տարբերակում խոսք է գնում ռազմական ուժի միակողմանի օգտագործման պատրաստակամության ու գերիշխանության հասնելու մասին:

Այդ փաստաթղթում, որն ընդհանուր առմամբ բաղկացած է 30 էջից, ավելի քան 100 անգամ հիշատակվում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքի թեման: Միջազգային արենայի ներկայիս իրադարձությունների ողջ տրամաբանությունը վկայում է, որ բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների պատասխանը կարելի է գտնել միայն համատեղ ձևով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս