Լևոն Զուրաբյանի պատասխան «չափալախը» Գալուստ Սահակյանին

«Եթե ես կաղում եմ ոտքից, ապա դա ժամանակավոր է և բուժելի է, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կաղում է մտքից ու լեզվից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ այժմ Գ.Սահակյանը չի կարող անջատել իր խոսափողն ինչպես դա անում էր ԱԺ նիստերի ժամանակ ու ինքը կարող է պատասխան «չափալախը» տալ:

Ըստ նրա՝ նիստերի ընթացքում Սահակյանը վերածվել էր «կուռկուռի ձագի»: Զուրաբյանը նշեց, որ թեև կառավարման ճգնաժամի մասին նախագիծը հրատապ 44 ստորագրությունով օրակարգ էր տցվել դեռ անցած նստաշրջանին, սակայն ԱԺ ղեկավարությունն այն քննարկման դրեց այն պահին, երբ գիտեր, որ ԲՀԿ-ն բացակայելու է և փորձեց կառավարման ճգնաժամի հարցը վերածել ընդդիմության դաշտի ճգնաժամի:

Գ.Սահակյանի վարքը Զուրաբյանը բնորոշեց որպես մանկապարտեզի նեղացկոտ երեխայի վարք, որ «դաղալություն» է անում: Ըստ նրա՝ Գ.Սահակյանը ըմբռնում, թե ինչքան մեծ ամոթ է ապրում հայ ժողովուրդը, որ ունի ԱԺ նման նախագահ:

«Մեծ հաշվով կաղում է ռեժիմն ու ռեժիմի ղեկավարը, որը կաղ բադիկ է: Սա քաղաքական տերմին է, ասում են այն նախագահներին, որոնք սահմանադրութամբ չեն կարող երրորդ անգամ թեկնածու առաջադրվել: Իշխանություններն ամեն ինչ անում են կաղ բադիկի վիճակից դուրս գալու համար»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս