Բաժիններ՝

Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կարող է տևել տասնամյակներ. Շտայնմայեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում հայտարարել է, որ ի տարբերություն Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի հակամարտությունների՝ Դոնբասի ճգնաժամը կարելի է կարգավորել, սակայն դա կարող է տևել տասնամյակներ:

Շտայնմայերի կարծիքով՝ հարցի քաղաքական լուծումը ձգձգվում է, հավանաբար մի ամբողջ սերնդով: Ի տարբերություն այլ սուր հակամարտությունների՝ Շտայնմայերը հեռանկարներ է տեսնում ուկրաինական ճգնաժամի պարագայում. «Երբ ես նայում եմ Երկրագնդին և տեսնում եմ Սիրիան, Լիբիան ու Իրաքը, ապա ես ուկրաինական հակամարտությունը դիտարկում եմ որպես միակը, որը ենթակա է կարգավորման»:

Շտայնմայերը հայտարարել է, որ ծանր սպառազինությունը հետ քաշելու մասին Ուկրաինայի որոշումը ոչ թե բեկումնային է, այլ՝ ուղղակի լավ նորություն: Նա դրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ ծանր սպառազինության հետ քաշումը պետք է մեկնարկեր դեռևս մեկ շաբաթ առաջ, և որ դա հանդիսանում է մինսկյան պայմանավորվածությունների երկրորդ փուլը: Առաջին փուլն առնչվում է լիակատար հրադադարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս