«ԲՀԿ համագումարը լինելու է փակ». Տիգրան Ուրիխանյան
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ԲՀԿ համագումարը լինելու է փակ:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված համագումարի փակ լինելը, Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ իրենք այդպես են նպատակահարմար գտել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը։