Բաժիններ՝

Թուրքիայում «Մոլոտովի կոկտեյլ» օգտագործելու դեպքում բռնի կդադարեցվեն բողոքի ակցիաները

Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութղլուն քաղաքապետերին կոչ է արել անհապաղ միջամտել և դադարեցնել ակցիաները, եթե դրանց մասնակիցները կօգտագործեն «Մոլոտովի կոկտեյլներ»:

Դավութօղլուի խոսքերով՝ քաղաքապետարանները պետք է իրենց ուժը ցուցադրեն նրանց, ովքեր ցանկանում են քաոս առաջացնել և վնասել քաղաքացիների գույքը: Դավութօղլուն հայտարարել է, որ եթե այսուհետ ակցիաների ժամանակ գրանցվեն «Մոլոտովի կոկտեյլներով» հարձակման դեպքեր, ապա դրանց պատասխանատվությունը կընկնի ընդդիմադիր կուսակցությունների վրա:

Դավութօղլուն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանն ընդունեց 26 դրույթից բաղկացած բարեփոխումների նոր փաթեթը, որն ուղղված է երկրի բնակչության անվտանգության ապահովմանը: Դրանց համաձայն՝ քաղաքապետերն անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն ժանդարմերիայի ուժերին ուղղորդել բողոքի ակցիայի ընթացքին միջամտելուն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի կեսերին հաղորդվել էր, թե թուրք ոստիկանապետերին լիազորել են մարտական փամփուշտներով կրակել «Մոլոտովի կոկտեյլներով» ցուցարարների վրա, քանի որ ներքին անվտանգության նոր օրենքում դյուրավառ նյութերով շշերը դիտարկվում են որպես զնեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս