Բաժիններ՝

Վարդգես Գասպարին պառկեց դատախազության շենքի մոտ. ակցիա Ավետիսյանների գործով. news.am

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ սկսվեց միջադեպով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձեց կանգնել դատախազության շենքի մոտ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին եւ ձեռքերից եւ ոտքերից բռնելով՝ տեղափոխեցին դիմացի մայթ, որտեղ նա պառկեց գետնին՝ «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաննների եւ գյումրեցիների խնդիրը չէ» գրությամբ պաստառը ձեռքին:

Նշենք, որ ակցիան սակավաթիվ է, մասնակցում են ընդամենը 3 քաղաքացի: Այստեղ չեն նույնիսկ Ավետիսյանների հարազատները: Սակայն, դատախազության մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան, ակցիան հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ:

NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրենց պահանջում են, որ Ավետիսյանների սպանության գործը Հայաստանում քննվի, Պերմյակովը հայ իրավապահներին փոխանցվի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած նամակի պատասխանը հրապարակվի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս