Դերասանի համար ընկերներն առավել կարևոր դուրս եկան, քանի որ, երբ կինը նրան ընտրության առաջ կանգնեցրեց, ասելով՝ «կամ ես, կամ Քրոուֆորդ-Գերբեր ընտանիքը», Քլունին առանց մտածելու ընտրեց հին ընկերներին:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:
2014 թվականին ահաբեկիչների ձեռքով զոհվել է ավելի քան 30.000 մարդ:
Վերջին իրադարձությունների ժամանակ, որը տևեց շուրջ 1 տարի, «Ժառանգությունը» նորից փորձում էր սպասարկել ժողովրդական շարժման ձևավորմանը և առաջընթացին: Մենք այս հրապարակում եղել ենք թե՛ պարոն Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ՝ 2011 թվականին, թե՛ դրանից հետո: 2011 թվականի հացադուլի ժամանակ, երբ այս հրապարակը փակ էր բոլորիս համար, պարոն Հովհաննիսյանը մտավ հրապարակ և, ըստ էության, ինքը բացեց հրապարակի դռները»:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում ԻՊ-ի դաշտային հրամանատարների ու քրդերի միջև:
ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար կպահանջվի խորհրդարանի 2/3-ը:
Ջրանցքի երկարությունը կազմելու է 43 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 400 մետր:
«Դուք գիտեք, որ կիրակի օրը մարտի 1-ն է: Երբ եղել ենք Երևանում, մենք միշտ ներկա ենք եղել, և կոչ ենք անում բոլորին ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին այստե՛ղ: Մենք եկել ենք ծաղիկով, խոնարհմամբ և նաև խոսք ասելու պատրաստակամությամբ, թեև այդ խոսքը մեզ չի հասել: Մենք մարտի 1-ի զոհերի առջև կխոնարհվենք հենց սահմանի վրայից՝ Չինարիից»:
Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը:
Օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախագահի աշխատակազմի միջին աշխատավարձը կազմել է 216.411 ռուբլի:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն:
Այս մասին հայտանել է Իսպանիայի ՆԳՆ-ը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի քրեական մի շարք հնչեղ գործերի դիտարկմանը:
Այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցութային հանձնաժողովն այսօր լսեց մյուս 6 հավակնորդներին: Հիշեցնենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկել էր երեկ:
Կարծում եմ, որ մենք գլուխ կհանենք այս ամենից:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի կոչերը հայկական կողմերին՝ Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ն և Դիլհամ Ասկերովին, շարունակում են մտահոգության առարկա մնալ դրանց դրդապատճառների չպարզաբանվածության պատճառով:
Ցանկանանք, թե չցանկանանք պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և, ինչու չէ՝ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատաճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսիսնջերները իրենց բազմոցներին տաքուկ նստած կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից-պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը:
VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով «Յունիբանկը» Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը: Unibank Privé ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ`կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում:
Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:
ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:
Փետրվարի 27-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Սևանա լճում. անհրաժեշտ է օգնություն:
«Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները»,- նշել է Լ. Արզումանյանը:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ իրենցից ոմանց մոտավորապես 2 շաբաթ առաջ կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նոր արձանագրություն կազմելու նպատակով, իսկ ոմանց էլ ծանուցագրեր են ուղարկել:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ԲՀԿ համագումարը լինելու է փակ:
Իր բացառիկությունը հռչակելով՝ Վաշինգտոնը մոռանում է այն հետևանքների մասին, որոնց կհանգեցնեն միանձնյա գերիշխանության հասնելու փորձերը: