![](/banners/BeFunky-design.jpg)
ԻՊ-ն առաջարկել է ավիահարվածների դադարեցման դիմաց ազատ արձակել պատանդ վերցրած քրիստոնյաներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/3963965.jpg)
Լիբանանյան Al-Ahbar թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները միջազգային դաշինքից պահանջել են դադարեցնել ավիահարվածները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց բազաներին: ԻՊ-ը փոխարենն առաջարկել է փուլ առ փուլ ազատ արձակել պատանդ վերցրած քրիստոնյաներին:
Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում ԻՊ-ի դաշտային հրամանատարների ու քրդերի միջև: Միջնորդի դերում հանդես են գալիս արաբական բուշեյհ և բուհամդան ցեղերի առաջնորդները: Հինգշաբթի ազատ է արձակվել 24 տարեց պատանդ, այդ թվում նաև 4 կին:
Ծայրահեղականները մասնավորապես փորձում են հասնել նրան, որ դադարեցվեն Սիրիայի ու Իրաքի սահմանի մոտ գտնվող Ջեբել Աբդելազիզ իրենց խոշորագույն ճամբարին հասցվող ավիահարվածները: Ներկա դրությամբ ԻՊ-ի զինյալների մոտ պատանդ է պահվում 350-400 մարդ: