Բակո Սահակյանը ոստիկանության հետ քննարկել է Բերձորի միջադեպը
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմ