Բաժիններ՝

2014 թվականն ահաբեկչական հարձակումների տեսանկյունից ամենաարյունալի տարին էր վերջին 45 տարում. Կլեպեր

EuroNews-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին ահաբեկիչների ձեռքով զոհվել է ավելի քան 30.000 մարդ: Դա զոհերի ամենամեծ ցուցանիշն է վերջին 45 տարում: Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը.

«Վերջնական հաշվարկներով՝ 2014 թվականը դարձել է ամենաարյունալի տարին վերջին 45 տարվա համար: Ընդ որում՝ ահաբեկչական ակտերի կեսից ավելին իրականացվել է ընդամենը 3 երկրում՝ Իրաք, Պակիստան և Աֆղանստան»:

Ամերիկյան մամուլը նկատել է, որ Կլեպերի այս հայտարարությունը չի համընկնում նրա այդ ելույթից ընդամենը մեկ օր առաջ Կոնգրեսի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հետևյալ հայտարարությանը.

«Չնայած «Իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքին՝ ներկայումս ամերիկացիները, ինչպես նաև համայն աշխարհի բնակիչներն ապրում են ավելի անվտանգ ժամանակներ, քան՝ սովորական դեպքերում: Ներկայումս կատարվում են ավելի քիչ թվով սպանություններ՝ համեմատած ողջ դարի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս