Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Ջորջ Քլունին ամուսնալուծվել է Ամալ Ալամուդինից
«Սա ընդամենը PR քայլ էր»,- պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները և հաղորդում, որ Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը Վենետիկում շքեղ հարսանիք կազմակերպելուց 4 ամիս անց ամուսնալուծվում են: Չնայած հասարակական կատարյալ իմիջին՝ աստղային զույգի ընտանեկան կյանքն այնքան էլ կատարյալ չէր: Բաժանության մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս ո՛չ դերասանի, ո՛չ էլ Ամալի կողմից չեն արվել, մամուլում, սակայն շարունակում են հայտնվել տեղեկություններ, որ զույգն այլևս միասին չէ: Իսկ տեղեկատվությունն այն մասին, թե զույգը շուտով երեխա է որդեգրելու, ընդամենը փորձ էր՝ Քլունիի երկրպագուների հետաքրքրությունը շարժելու համար:
Ասեկոսեների համաձայն՝ ամուսնալուծության մասին որոշումը զույգը կայացրել է համատեղ: Առաջին հերթին՝ պատճառ է հանդիսացել Ալամուդինի խանդը Քլունիի աստղային կոլեգաների հանդեպ: Ըստ մամուլի՝ Ալամուդինի համբերության բաժակը լցրել է փետրվարի 3-ին իր ծննդյան օրը տեղի ունեցած միջադեպը: Երեկոն հրաշալի էր սկսվել՝ գինի, մոմեր, ռոմանտիկ ընթրիք… Այնուհետև զույգին են միացել Քլունիի ընկերները, այդ թվում՝ մոդել Սինդի Քրոուֆորդը և իր ամուսին Ռանդ Գերբերը: Բացի այն, որ Ամալն այնքան էլ չի հավանում այս զույգին, նաև կարծում է, որ Գերբերը վատ ազդեցություն է ունենում Քլունիի վրա՝ նրան խմիչքին սովորեցնելով:
Դերասանի համար ընկերներն առավել կարևոր դուրս եկան, քանի որ, երբ կինը նրան ընտրության առաջ կանգնեցրեց, ասելով՝ «կամ ես, կամ Քրոուֆորդ-Գերբեր ընտանիքը», Քլունին առանց մտածելու ընտրեց հին ընկերներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը