Բաժիններ՝

Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է Դոնբասի հակամարտությունից վերադարձած 8 մարդու

The Daily Star-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, որոնք մասնակցել են Ուկրաինայի արևելքի հակամարտությանը և երկիր են վերադարձել ոչ վաղ անցյալում: Այս մասին հայտնել է Իսպանիայի ՆԳՆ-ը:

Ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալել է երկրի մի շարք շրջաններում՝ Կատալոնիայում, Մադրիում, Մուրսիայում, Նավարայում, Էստրեմադուրայում: Ձերբակալվածներին կարող են մեղադրել զենք պահելու, սպանություններին մասնակցելու և Ուկրաինական հակամարտության հարցում Իսպանիայի չեզոքությունը խախտելու մեջ

Cadena SER ռադիոկայանը հայտնել է, որ ձերբակալված իսպանացիները պատերազմել են անջատողականների կողմից: ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ Ուկրաինայի հակամարտության հետևանքով զոհվել է գրեթե 5800 մարդ, որոնցից 298-ը բաժին են ընկնում մալայզիական կործանված օդանավին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս