Ռուսաստանը դարձել է Վրաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականի արդյունքներով ընդգրկվել է Վրաստանի առևտրային գլխավոր գործընկերների եռյակում, ինչը հիմնականում տեղի է ունեցել վրացական գինու ու գյուղմթերքի համար ռուսական շուկայի բացման շնորհիվ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը: Փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան ընդգծվել է երեկ՝ Պրահայում տեղի ունեցած երկու երկրների ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը վրացական գինու, կոնյակի ու «Բորժոմի» հանքային ջրի ներկրումը վերսկսել է 2013 թվականին: Մինչ այդ բեռնարգելք էր դրված Վրաստանից Ռուսաստան դրանց ներկրման վրա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը հաղորդվել էր, թե Ռուսաստանն արդեն Վրաստանի չորրորդ հիմնական առևտրային գործընկերն է: