Պուտինը որոշել է 10 տոկոսով կրճատել իր աշխատակազմի աշխատավարձերը
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի աշխատակազմում աշխատավարձի չափը նվազեցվելու է 10 տոկոսով: Այդ որոշման մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօրվա օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Վլադիմիր Պուտինը խորհրդակցության օրակարգի համատեքստից դուրս Անվտանգության խորհրդի անդամներին իրազեկել է նախագահի աշխատակազմի աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու իր ընդունած որոշման մասին»:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախագահի աշխատակազմի միջին աշխատավարձը կազմել է 216.411 ռուբլի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    