Ֆինլանդիան խորհրդարանական ընտրություններից հետո կարող է ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ
Շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստեն հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է վերանայվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիային անդամակցելու հարցը:
Նախագահի խոսքերով՝ ներկայիս կառավարության ծրագրում կա կետ, որ Ֆինլանդիան չի ներկայացնելու այդպիսի հայտ, քանի դեռ իրենք գտնվում են իշխանության ղեկին. «Ես մեր կուսակցապետերի հետ հանդիպել եմ նախորդ տարվա դեկտեմբերին: Մենք քննարկել ենք այդ հարցը և եկել ենք այն եզրակացության, որ ներկա պայմաններում այն աժմեական չէ:
Սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ անակարելի է այդ տարբերակը բացառել ապագայում: ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար կպահանջվի խորհրդարանի 2/3-ը: Ընդ որում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին հանդես է գալիս ֆինների միայն 26 տոկոսը, իսկ 43 տոկոսը դեմ է դրան: Ես չէի ասի, որ դուռը բաց է և մեզ մնացել է միայն ներս մտնել:
Սակայն մենք հնարավորություն ունենք հայտ ներկայացնելու: Կարծում եմ, որ նոր կառավարության ծրագիրը կտարբերվի նրանից, որն ընդունվել է 2011 թվականին: Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ որևէ բան չենք ձեռնարկելու»: 2014 թվականի ապրիլին Ֆինլանդիան ստորագրել է ՆԱՏՕ-ի հետ փոխըմբռնման մասին հուշագիր: