Էրդողանը հրահանգել է արագացնել Սև և Մարմարա ծովերը միմյանց կապող Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործումը
Mk-turkey.ru-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վերստին օրակարգում է հայտնվել Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագիծը, սակայն այս անգամ՝ թարմացված տարբերակով:
Ջրանցքի երկարությունը կազմելու է 43 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 400 մետր: Նրա վրա կառուցվելու է 6 կամուրջ: Ջրանցքի խորությունը կազմելու է 25 մետր, ինչը հնարավոր կդարձնի նրանով լցանավերի անցումը և դրանով իսկ կթեթեևացնի Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը: Նոր ջրանցքով արագ անցնելու համար վճարները կհամալրեն Ստամբուլի բյուջեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ջրանցքի կառուցումը որակել է որպես «խելահեղ նախագիծ», պատկան մարմիններին կոչ է արել արագացնել այն իրագործելու պլանը, որն օրակարգից դուրս էր մնացել 2011 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Ջրանցքի կառուցումը հանդիսացել է տվյալ ժամանակվա վարչապետ Էրդողանի նախընտրական կարևոր խոստումներից մեկը: Նախագծի հիմքում ընկած է լինելու սելջուկների ճարտարապետական ոճը: Ջրանցքը Ստամբուլի եվրոպական հատվածը կկվերածի կզու՝ Սև և Մարմարա ծովերի միջև: