Բաժիններ՝

Ռուսաստանն ունի տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու մեծ փորձ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ելույթ է ունեցել Դիվանագիտական ակադեմիայում, որի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն քանիցս բախվել է տնտեսությունում ճգնաժամային երևույթների և այս անգամ էլ գլուխ կհանի դրանից.

«Մենք մեր տնտեսությունում արդեն իսկ բախվել ենք ճգնաժամային երևույթների, ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ եղել են շատ ծանր 1990-ական թվականներ, եղել է 2008 թվականի ճգնաժամը:

Մենք ունենք բավականաչափ փորձ, և կարծում եմ, որ մենք գլուխ կհանենք այս ամենից: Նախագահը քանիցս ասել է, որ հանձնարարականներ է տվել կառավարությանը, դրանք կկատարվեն անշեղորեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս