Բաժիններ՝

Կաթոլիկները չպետք է բազմանան «ճագարների նման». Հռոմի պապ

The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ կաթոլիկները չպետք է բազմանան «ճագարների նման», և որ կաթոլիկները պարտավոր են լինել պատասխանատու ծնողներ: Հռոմի պապն իր այս հայտարարությունն արել է Ֆիլիպիններում լրագրողների հետ զրույցում:

Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ կան եկեղեցու կողմից հավանության արժանացած բազմաթիվ եղանակներ, որոնք կարգավորում են ծնելիությունը: Ֆրանցիսկոսը մանրամասնել է, որ եկեղեցին արգելում է հղիության արհեստական ընդհատումն ու հանդես է գալիս հակաբեղմնավորիչների դեմ:

Երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչ պետք է անեն այն ընտանիքները, որոնք արդեն իսկ ունեն մեծ թվով երեխաներ, Հռոմի պապը պատասխանել է, որ սոցիալական որևէ ինստիտուտ իրավասու չէ ընտանիքին պարտադրել իր հայացքները՝ կապված երեխաների թվի հետ:

Հռոմի պապը Ֆիլիպիններ է այցելել իր ասիական շրջագայության շրջանակներում, որը մեկնարկել է հունվարի 12-ին: Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հռոմի պապին տեսնելու համար փողոց է դուրս եկել մոտ 6 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս