2014 թվականին Ռուսաստանի արտաքին պարտքը նվազել է 130 միլիարդ դոլարով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արատաքին պարտքը 2014 թվականի արդյունքներով նվազել է 18 տոկոսով՝ մինչև 599.5 միլիարդ դոլարի: Այդ մասին նշված է Ռուսաստանի բանկի նախնական գնահատականում: 2014 թվականի սկզբին Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 728.9 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա արդյունքներով նվազել է մոտ 130 միլիարդ դոլարով:
Պետական կառավարման մարմինների պարտքը 61.7 միլիարդ դոլարից նվազել է մինչև 41.5 միլիարդ դոլար, իսկ նախկին ԽՍՀՄ-ի պարտքը՝ 2.01 միլիարդ դոլարից մինչև 1.77 միլիարդ դոլար: Կենտրոնական բանկի պարտքը կազմում է 10.4 միլիարդ դոլար (մեկ տարի առաջ այն կազմում էր գրեթե 16 միլիարդ դոլար), իսկ բանկերի պարտքը՝ 171.1 միլիարդ դոլար (մեկ տարի առաջ այն կազմել է 214.4 միլիարդ դոլար):
Ռուսական ընկերություններն արտաքին վարկատուներին այժմ պարտք են 376.5 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 436.8 միլիարդ դոլար: Հունվարի 14-ին Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վստահաբար բացառել է Ռուսաստանում դեֆոլթ հայտարարելու հավանականությունը: