Բաժիններ՝

Ազատության հրապարակում սգում են Ավետիսյանների մահը. «Ցմահն էլ Պերմյակովին չի փրկելու, դա ազգի սուգը չի կտրի, նրան պետք է մասսայական գնդակահարեն» (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում մի շարք քաղաքացիներ գալիս են մոմեր վառելու և սգալու Գյումրիում ողբերգական սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահը:

Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոցում մահացավ Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը: Նշենք նաև, որ ողբերգության հիմնական կասկածյալն է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով խոստովանել է, որ ինքն է սպանդի հեղինակը:

ՀՀ իշխանությունները սգո օր այդպես էլ չհայտարարեցին, այդ իսկ պատճառով մի խումբ քաղաքացիներ սոցիալական ցանցերում նախաձեռնեցին այսօր Ազատության հրապարակում հարգել սպանդի ենթարկված ընտանիքի հիշատակը: Հրապարակի աստիճաններին դրված են սպանված երեխաների նկարները, խաղալիքներ և մոմեր:
Մարդիկ մոտենում են, մոմ են վառում, և շատերի աչքերին կարելի է տեսնել արցունքներ: Հուզված են հատկապես տարեց մարդիկ:

168.am-ի հետ զրույցում 60-ն անց մի մարդ հազիվ զսպելով արցունքները՝ ասաց. «Ախր էս երեխու իսկական սիրելու վախտն ա, ո՞նց ա դրա ձեռքը գնացել, ես չեմ հասկանում, նայեք նկարին, նայեք… Հիմա բոլորս էլ ողբում ենք, ես միայն մի բան կցանկանայի, որ ճշմարտությունը բացահայտվեր, չնայած դրանց սաղ ցեղին պետք է վերացնել»:
«Հայազն» կուսակցության անդամ Հարություն Կարապետյանն էլ նշեց, որ Հայաստանի բժիշկները շատ ջանք թափեցին, ամեն ինչ արեցին, որ այս երեխան փրկվեր, բայց արդյունք չտվեց. «Մենք կխնդրենք, կաղաչենք կառավարությանը, որ այդ դահիճին չհանձնեն Ռուսաստանին:

Կոչ եմ անում մեր ժողովրդին, բոլորս միասնական ոտքի կանգնենք, պայքարենք այս անմեղ զոհերի համար»:

Մի ծերունի էլ, ով անընդհատ լաց էր լինում երեխաների նկարների առաջ, ասաց, որ Վալերի Պերմյակովին միայն գնդակահարություն պետք է լինի. «Ուրիշ ոչինչ, նա ապրելու իրավունք չունի: Իրեն պետք է միայն մեր Հայաստանի դատարանը դատի ու մահապատժի ենթարկի, ուրիշ ոչինչ: Ցմահն էլ նրան չի փրկելու: Դա ազգի սուգը չի կտրի: Նրան պետք է մասսայական գնդակահարեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

2061, 174,1,380,256,402,2855,168

2061, 174,1,373,256,417,2913,168

2061, 174,1,374,256,412,2925,182

2061, 174,1,375,256,408,2950,186

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս