Բաժիններ՝

Սնուոդենը հայտնել է, թե ինչու չի օգտագործում iPhone

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չի օգտագործում iPhone հեռախոս՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ այդ հեռախոսն ունի այնպիսի ծրագրեր, որոնք երբեմն կարող են ակտիվանալ առանց օգտատիրոջ իմացության ու տեղեկություններ փոխանցել օգտատիրոջ մասին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենան. «Էդվարդը չի օգտվում iPhone-ից, նա ունի պարզ հեռախոս: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ նա հրաժարվել է iPhone-ից:

Այդ հեռախոսից օգտվելը կամ չօգտվելը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, սակայն Էդվարդը դրան նայում է պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ապրելը հարմարավետ է Էդվարդի համար, և նա գոհ է ամենից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031