Ահաբեկչական սպառնալիքն այժմեական կլինի մոտակա 30 տարիներին. Մարտին Դեմփսի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ շտաբների պետերի Միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիան հանդիսանում են Եվրոպայի անվտանգության սպառնալիքներ:
Դեմփսին այս հայտարարությունն արել է Հռոմում, ուր նա հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտնիի և Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հետ: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Դեմփսին ընդգծել է, որ իսլամական ահաբեկչության սպառնալիքը հազիվ թե նվազի մոտ ժամանակներս. «Կարծում եմ, որ այն այժմեական կլինի դեռև ևս 30 տարի: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները երկար ժամանակ առաջին անգամ բախվել են ակնհայտ սպառնալիքների՝ Ռուսաստանի ագրեսիային ու ահաբեկչական-ծայրահեղականների հարձակման սպառնալիքի»:
Հանդիպման ժամանակա կողմերն ուշադրություն են հատկացրել նաև նրան, որ նախորդ տարի Միջերկրական ծովով Իտալիայի ափեր են հասել ավելի քան 170.000 փախստականներ: