Բաժիններ՝

Նաիրիտցիները կրկին բողոքի են դուրս եկել Բաղրամյան 26-ի դիմաց. ԳԱԼԱ

«Նաիրիտ» գործարան ՓԲԸ աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ի դիմաց:

Աշխատակիցների պահանջը չի փոխվել: Ինչպես հայտնի է, գործարանը աշխատակիցներին պարտք է շուրջ 20 ամսվա աշխատավարձ: Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը զուտ տնտեսական չէ, ինչպես իշխանությունները փորձում են ներկայացնել:

«Նրանք ասում են՝ հարցը մի քաղաքականացրեք, քանի որ այն զուտ տնտեսական է, բայց իրենք են քաղաքականացնում: Սա բացահայտ սննկացման քաղաքականություն է»,- ասաց նա:

Անուշ Հարությունյանի խոսքով՝ «Նաիրիտի» 10 տոկոս բաժնետեր հանդիսանում է կառավարությունը, իսկ «Նաիրիտ» 2-ի լիարժեք բաժնետեր է: Հետեւաբար գործադիր իշխանությունը եւս անելիք ունի: Ինչպես հայտնի է, երկու օր առաջ գործարանի աշխատակիցները բաց նամակ էին հասցեագրել Սերժ Սարգսյանին:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Ա. Հարությունյանն ասաց, որ նամակի պատասխանը մինչեւ հիմա չեն ստացել: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ դեռեւս նախորդ տարի իրենց հայտնել են, որ փետրվարի 6-ին աշխատանքից ազատվելու են:Համապատասխան ծանուցումներն արդեն ստացել են: Այն անվանում են «սեւ ցուցակ»: «Էդ սեւ ցուցակում ամեն ինչ գրված է, բացի նրանից, թե կատարվելո՞ւ է արդյոք վերահաշվարկ, եւ մեր աշխատավարձերը վճարելո՞ւ են, թե ոչ:

Սա խոսում է այն մասին, որ չեն էլ պատրաստվում տալ մեր փողերը»,- ասացին ակցիայի մասնակիցները:Հավաքվածները նաեւ նշեցին, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պարբերաբար իրենց «խորհուրդ» էր տալիս ներդրողներ գտնել: «Հիմա ով կցանկանա ներդրում անել, կարո՞ղ է գիտեն՝ բոլորը փողերը դնելու են, որ իրանք լավ ծախսեն: Ասում են՝ մեր խնդիրը չէ, բա կարող է Մոզանբիկից պիտի գան մեր խնդիրը լուծեն», -դժգոհում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս