Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Թվիթերյան իր բլոգում գրել է. «Իմ կոչը նախագահներին՝ կանգնեցրեք բռնությունները շփման գծում և հավատարիմ մնացեք բանակցություններին»։
«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկրողների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Մենք հակված չէինք իրավիճակը սրելուն, քանի որ բոլորիս պահանջը մեկն էր եւ այն արդարացի էր: Ցավոք, մեր ուզածը կիսատ իրականացավ: Մենք նույնիսկ չհասցրեցինք լսել գլխավոր դատախազի խոսքը: Վերջնական տեսքի բերելու համար պետք է բոլորիս հորդորեմ՝ զուսպ մնալ, սպասել հարցի վերջնական կայացմանը՝ քննարկումից հետո:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:
Դրանք շատ մեծ հարվածներ են յուրաքանչյուր տարի Ռուսաստանի տնտեսության համար:
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Սկզբնական շրջանում որոշվել էր Ուկրաինային հատկացնել 1.8 միլիարդ եվրո:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեին բոլոր տեսակի սահմանային միջադեպերի բացառման շուրջ, Մոսկվան դժգոհ կմնար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1990-1999թթ. Ադրբեջանի նախագահի խորհրդական, ադրբեջանցի դիվանագետ, կոնֆլիկտոլոգ Վաֆա Գուլուզադեն` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած աննախադեպ լարվածությանը: Նա նախ նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես պարզ է իր և բոլորի համար:
Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
2015 թվականի սկզբին Դոնբասում ակտիվացել են ռազմական գործողությունները:
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:
Ռուսասատանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:
Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում:
Մի խումբ լրագրողներ այս պահին հավաքվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության առջեւ՝ պահանջելով նախարար Էդվարդ Նալբանդյանից, որպեսզի նա տեղեկություն տրամադրի՝ ինչ է անում ՀՀ ԱԳՆ-ն սահմանային այս լարված իրավիճակում: Սակայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին ասել է, թե կարող է ինքն անձամբ զրուցել լրագրողների հետ՝ ոչինչ չհրապարակելու պայմանով:
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը 2014 թվականին վաստակել է մոտ 9.22 միլիոն դոլար:
«Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնելու է Սաուդյան Արաբիա, ուր և մասնակցելու է թագավոր Աբդուլլահի հուղարկավորությանը:
Կոտայք մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ճառով հանդես է գալիս ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ միշտ ըմբռնումով է մոտեցել վիրավորանքներին, որոնք տուժողների կողմից հնչել են իր հասցեին:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որն ընկել է հայուհու դիպուկ գնդակից:
Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողանալու մասին:
Ականատեսների վկայությամբ քաշքշուկը սկսվել է Գյումրիի ողբերգական իրադարձությունների մասին խոսակցություններից:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես կլրամշակի բանաձեւի առաջարկի եւ որոշման այն […]
2005 թվականի հունվարին Շրջանակային ծրագրի ընդունումից հետո գրանցվել է 3400 բնական աղետ, որոնց հետևանքով զոհվել է 750.000 մարդ:
Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահները պարտավոր են սահմանի խախտման փորձի եւ սահմանի խախտման փորձ կատարած անձի բերման ենթարկվելու վերաբերյալ տեղյակ պահել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Մենք փորձում ենք ամրապնդել կողմերի միջև վստահությունը:
Թ. Պողոսյանը կարծում է՝ մենք պետք է ոգեշնչենք մեր բանակին և զինվորներին, որպեսզի կարողանան ճիշտ մարտական գործողություններ կատարել, լինեն նախահարձակ, նախաձեռնող, սահմանի առաջին գիծը պինդ պահեն և պատժեն թշնամուն միանգամից:
«Պատժի տեսակ էր, որպեսզի Վարդան Պետրոսյանին որպես անձնավորություն շատ վատ վիճակի մեջ պահեին, գցեին, որպեսզի Վ.Պետրոսյան այս ընթացքում ընդուներ իր մեղքը: Ընդամենը դրան էր տանում այս ամբողջը: Փառք և պատիվ Վարդան Պետրոսյանին՝ նա չգնաց այս քայլին, քանի որ մեղքն ընդունվում է միայն պատշաճ իրավական ընթացակարգով մեղքն ապացուցված լինելու հանգամանքում»:
«Ես չեմ կարծում, որ 1988 թվականից մինչև հիմա լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում, սահմաններում, և ոչ էլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ 1994 թվականից հետո»,- նման տեսակետ այսօր հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով այս տարվա սկզբից հայ-թուրքական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարված իրավիճակի մասին: