
2014 թվականը հակասական տարի էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Պասկալ Մոնիե

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտարարել է, որ իրենք ցանկանում են վերսկսել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները.
«Մենք փորձում ենք ամրապնդել կողմերի միջև վստահությունը: Հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա ցանկանում են կողմերը: Մենք ձգտում ենք ամրապնդել երկխոսությունն ու փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում տիրի խաղաղություն:
Ներկայումս համանախագահները երկխոսության վերականգնման համար ցանկանում են հանդիպել նախ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի արտգործնախարարի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահները շարունակում են ակտիվություն ցուցաբերել բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն հաստատել բոլոր ոլորտներում՝ Խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման համար:
2014 թվականն աչքի ընկավ հակամարտության կարգավորման հետ կապված հակասական պահերով՝ հաշվի առնելով երկու գործոն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատել են կողմերի միջև երկխոսության շարունակման ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ տեղի ունեցան նախագահների հանդիպումներ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին Հայաստան ու Ադրբեջան կատարած այցերի ժամանակ առաջ քաշեց իր առաջարկները, իսկ հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Փարիզում տեղի ունեցավ երրորդ հանդիպումը:
Հակասականն այն էր, որ նույն տարում դիվանագիտական ջանքերի ֆոնին հաճախակիացան բռնության ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»: