Պաշտպան. Վարդան Պետրոսյանի կալանավորումը պատժի տեսակ էր

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննության ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը հանդես եկավ ճառով: Ըստ նրա՝ կանխատելի է դատարանի կողմից կայացված դատական ակտը: «Երբ անձին կալանավորում են առանց որևէ հիմնավորման, երբ գործը մտնում է դատաքննություն, միջնորդություն է հարուցվում կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու մասին, և դա մերժվում է, տրվում են ձևական օրենսդրական հիմնավորումներ շարադրելով՝ արդեն ակնհայտ է դառնում, թե քրեական գործի վախճանն ուր է տանելու»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի կալանավորումը պատժի տեսակ էր. «Պատժի տեսակ էր, որպեսզի Վարդան Պետրոսյանին որպես անձնավորություն շատ վատ վիճակի մեջ պահեին, գցեին, որպեսզի Վ.Պետրոսյան այս ընթացքում ընդուներ իր մեղքը: Ընդամենը դրան էր տանում այս ամբողջը: Փառք և պատիվ Վարդան Պետրոսյանին՝ նա չգնաց այս քայլին, քանի որ մեղքն ընդունվում է միայն պատշաճ իրավական ընթացակարգով մեղքն ապացուցված լինելու հանգամանքում»:

Փաստաբանն ասաց, որ դատավարությունը ձգձգելու միտում է եղել, որպեսզի Վարդան Պետրոսյանը կալանքի տակ մնա:

Փաստաբանն ասաց, թե ապշած ու զարմացած, որ իր կողմից հսկվող քննչական մարմնի կոպիտ խախտումներն ընդամենը թերություն է անվանում ու հպանցիկ անցնում դրա վրայով: «Չկա նման բան: Խախտումները եղել են դիտավորյալ՝ միտված կեղծիքների հիման վրա կեղծ ապացույցներ ձեռք բերելուն»,- ասաց Սամվել Ջաղինյանը:

Նրա խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունն այս գործի մեխն է. դրա վերաբերյալ, նրա խոսքով, պազաբանումներ ստանալու համար տրամաբանությունը հուշում է, որ այն կազմողը՝ քննիչը, պետք է ներկայանար դատարան, սակայն նա այդպես էլ չհիրավիրվեց դատարան.

«Եթե հանկարծ քննիչը հայտնվեր դատարանում ՝ ցուցմունք տալու վկայի կարգավիճակով, բավականին տխուր իրավիճակ կստեղծվեր մեղադրանքի կողմի համար»: Նա նշեց, որ շատ է ցանկանում հասկանալ, թե ով և ինչի հիման վրա է որոշել բախման վայրը:

Նա ասաց, որ այս գործով միակ լուծումը դատաքննությունը վերսկսելը և դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելն է, որից հետո, ըստ դրա եզրակացության՝ պետք է հանգել եզրակացության արարքի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս