Մինվոդիում ձերբակալվել է հատուկջոկատայինի սպանության գործով հիմնական կասկածյալ Միխայիլ Գրիգորյանը
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինվոդիում ձերբակալվել է զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հատոկջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության գործով հիմնական կասկածյալ Միխայիլ Գրիգորյանը:
Նրան ձերբակալել են նախօրեին, քաղաքի տարածքում: Զանգավածային ծեծկռտուքը տեղի էր ունեցել հունվարի 21-ին քաղաքի կարաոկե-բարերից մեկում, դրան մասնակցել է 5 հատուկջոկատային ու մոտ 25 տեղաբնակ: Ծեծկռտուքի ժամանակ դանակի մահացու հարված է ստացել հատուկջոկատային Դմիտրի Սիդորենկոն:
Ականատեսների վկայությամբ քաշքշուկը սկսվել է Գյումրիի ողբերգական իրադարձությունների մասին խոսակցություններից, ուր ռուս զինծառայողը սպանել է հայ ընտանիքի: Մյուս կասկածյալ Կարեն Թովմասյանը, ով նույնպես մասնակցել է ծեծկռտուքին, ցայժմ հայտնաբերված չէ: