«Իսկ ինչ վերաբերում է նախագահի ներկա չգտնվելուն այդ հուղարկավորությանը, ապա պիտի ասեմ, որ երկրի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա էր, և դա, կարծում եմ, նորմալ էր, իսկ նախագահը, վարչապետը ցավակցել են: Չեմ կարծում, որ երկրի բոլոր ղեկավարները պետք է միաժամանակ գային և սգային հենց տեղում»:
Խաղը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքաում, որում Իրաքի հավաքականը 1:0 հաշվով պարտության է մատնել Հորդանանի հավաքականին:
«Նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե հանկարծ հավաքվեին մի խումբ սադրիչներ, մարդիկ, որոնք արդեն չէին կարողանա իրենց տիրապետել, և գնային զորամասի վրա. դա արյունահեղություն է: Ես շատ լավ գիտեմ, և համապատասխան մարմիններն էլ գիտեն, թե դրանք ովքեր են, բայց հիմա չեմ ուզում արտահայտվել. նրանք արժանի չեն, որ ես նրանց անունները տամ: Ի՞նչ է նշանակում սգի մեջ գտնվող մարդկանց ուղարկել զորամասի զինված պահակախմբի վրա: Ցանկացած զորամաս ունի իր կանոնակարգը, ունի իր պահանջները. նա պարտավոր է զգուշացնել, իսկ զգուշացնելուց հետո՝ կրակ բացել, բայց հետո՞: Առանց այն էլ մենք քի՞չ ենք անմեղ զոհեր տալիս»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր հրավիրված ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը հետաձգվեց: Խորհրդաժողովի մասնակիցները տեղյակ չլինելով հետաձգման մասին հայտարարությանը, հավաքվել էին Ծառուկյանի կողմից ընդամենը մեկ ամիս առաջ բացված «Մուլտի գրանդ» հյուրանոցի դիմաց, և միայն ժամը 12-ին մոտ՝ հյուրանոցից դուրս գալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մոտեցավ հավաքվածներին և հայտնեց, որ իրենք որոշել են խորհրդաժողովը հետաձգել, քանի որ Սերյոժա Ավետիսյանի մահը ազդել է բոլորի վրա, և ճիշտ չի ընկալվի, եթե իրենք այս պայմաններում խորհրդաժողով անցկացնեն:
Շոյգուն Դեհգհանին հրավիրել է Մոսկվա, ուր ապրիլին կայանալու է միջազգային անվտանգության հարցերով կոնֆերանս:
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրին ցնցված է. մինչ երեկ նրանք հույս ունեին, որ գենո Ավետիսյանների ընտանիքի փոքրիկ անդամը ողջ կմնա, բայց ցավոք, հրաշք տեղի չունեցավ:
Ինչպես տեղեկացրել ենք, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հրազենային վիրավորումից մահացել էր զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Վերջինս Լոռու մարզի Սարահարթ համայնքից է: Համայնքի ղեկավար Վասիլ Փիլոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Փիլոսյանը արդեն մեկ ու կես տարի է՝ ծառայում էր բանակում:
«Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը տեղյակ չէ, թե ով կամ ինչու է այսօր՝ հունվարի 20-ին, նռնակ կախել իր տան դարպասից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Քաղաքացուն մեկ այլ երկրի հանձնելն արգելում է Սահմանադրությունը, առավել կոնկրետ՝ նրա 61-րդ հոդվածը:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:
Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ: Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ:
Պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի սահմանագծում գտնվող ադրբեջանական հենակետերում կին դիպուկահարեր կան:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին:
Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:
Մարտին Դեմփսին հայտարարել է, որ ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիան հանդիսանում են Եվրոպայի անվտանգության սպառնալիքներ:
Ցավով տեղեկացանք հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված դաժան ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած վերջին անդամի` մանկահասակ Սերյոժայի մահվան մասին: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` անմարդկային և անօրինակ այս հանցագործության հետևանքով ծանր վիրավորված փոքրիկի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել:
«Նաիրիտ» գործարան ՓԲԸ աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ի դիմաց:
Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:
Գյումրիում ասվում է այն ամենը, ինչ պետք է մեր թշնամուն` Ադրբեջանին, Թուրքիային և ԱՄՆ-ին:
168.am-ի հետ զրույցում 60-ն անց մի մարդ հազիվ զսպելով արցունքները՝ ասաց. «Ախր էս երեխու իսկական սիրելու վախտն ա, ո՞նց ա դրա ձեռքը գնացել, ես չեմ հասկանում, նայեք նկարին, նայեք… Հիմա բոլորս էլ ողբում ենք, ես միայն մի բան կցանկանայի, որ ճշմարտությունը բացահայտվեր, չնայած դրանց սաղ ցեղին պետք է վերացնել»:
Այդ մասին նշված է Ռուսաստանի բանկի նախնական գնահատականում:
Երեկ ԱԻ ՏԿ նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Սակայն այս տարի նրանց արգելանք է դրվել, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն օտարերկրյա երկրներին մատուցած ծառայությունների դիմած ստացված երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերի եկամուտների թափանցիկության հետ կապված հարցերը: Թոնի Բլերը ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է գումար վաստակել այլ երկրների խորհրդականի պաշտոնում:
Ավետիսյանների տան 7-րդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ստանալուց հետո գյումրեցիները մոմեր են վառում ու ծաղիկներ դնում Ավետիսյանների տան դիմաց։
Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես վասալի, և նրա հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է:
Թոշակառու Ա.Պետրոսյանն, ում 82-ամյակը կլրանար հինգ օր անց, ինքնասպանություն է գործել:
«Մենք ստեղծեցինք այնպիսի տնտեսություն, որտեղ բոլոր շուկաները օլիգոպոլացված են, կենտրոնացված են: Ըստ էության, մենք ստեղծել ենք պատմությանը հայտնի օլիգարխիկ տնտեսություն: