«Դա մի քիչ բարդ թեմա է». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին

Շրջանառվող լուրերի համաձայն` կոալիցիոն կառավարության ձևավորման դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: 168.am-ի հետ զրույցում Մելքումյանը միանշանակ հերքեց այդ լուրերը:

– Ուրեմն ես բացարձակ առաջին անգամ ձեզնից եմ լսում, և մենք այս պահի դրությամբ՝ որևէ կոալիցիայի, և այլնի, և այլնի մասին որևէ ինֆորմացիա գոյություն չունենք: Այնպես որ, ես միանշանակ մերժում և հերքում եմ այդպիսի որևէ հարցադրում: Ես այդ տիպի որևէ ինֆորմացիա չունեմ: Եթե դուք ունեք, ասեք՝ ես էլ իմանամ: Ես բացարձակ որևէ տեղեկատվություն չունեմ ձեր տված ինֆորմացիայի մասին:

Իսկ ժամանակին ասել ենք ու նորից ենք կրկնում, որ անձերի շուրջ որևէ խնդիր չկա, մենք ասել ենք, որ պետք է կուրսը փոխվի, այն կուրսը, որ վարում է արդեն հրաժարական տված կառավարությունը, և գնա նոր կուրս, որ երկիրը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից դուրս գա: Իմ համար այդ ծրագրային մոտեցումների ընդունումն է ձողը, որից հետո կբխի արդեն մյուս խնդիրների լուծումը: Ձեր ասածը՝ նախ, ես ինքս գործադիրում աշխատելու որևէ ցանկություն չունեմ, ես ինձ լավ եմ զգում օրենսդիրում, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ նման քննարկումներ են գնում:

– Քառյակի շրջանակներում կառավարության ձևավորման շուրջ քննարկումներն ի՞նչ փուլում են:

Կարդացեք նաև

– Ես տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ այդ մասին, եթե լիներ՝ կիմանայի միգուցե և, այդպիսի ինֆորմացիա չունեմ:

– Որպես վարչապետի թեկնածու՝ շատ է շրջանառվում Հովիկ Աբրահամյանի անունը…

– Գիտեք ինչ, եկեք այդ մասին հիմա չխոսենք, դա մի քիչ բարդ թեմա է:

– Ձեր գնահատականով՝ քառյակի համար որքանո՞վ է ընդունելի նրա թեկնածությունը:

– Ես Հովիկ Աբրահամյանի հետ՝ որպես ԱԺ նախագահ, շփվել եմ, իրեն դրական եմ գնահատում՝ որպես ճանապարհ անցած անձնավորություն, բայց այդ թեմաները հիմա քննարկման բան չեն, որովհետև մենք որտեղի՞ց ենք վերցնում, թե ինչ է լինելու: Հենց լինի՝ կանդրադառնանք: «Եթե»-ներով առաջ չանցնենք, երբ կլինի՝ նոր կքննարկենք:

– Քառյակն ասում էր՝ ՀՀԿ-ական չլինի, բայց Հովիկ Աբրահամյանը, թեև հանրապետական է, նաև ԲՀԿ-ի հետ սերտ կապեր ունի:

– Ես ասեմ, որ այդ թեմաների շուրջ ինչ քառյակում ասվում, քննարկվում է, համապատասխան ձևաչափ կա այդ տեղեկատվությունը տրամադրելու, տրամադրվում է, և մենք պատվիրակված մարդիկ ունենք, որ բանակցությունները վարում են, բայց «եթե»-ներով, ասենք՝ եթե էսպես լինի, եթե էնպես… չեղած փաստը ո՞նց քննարկենք: Հենց լինի, Սահմանադրությանը համապատասխան հոդվածի համաձայն՝ խորհրդակցություններ լինեն խորհրդարանում ներկայացված տարբեր կուսակցությունների հետ, մեզ հետ էլ կլինի, դրանից հետո կխոսենք: Բայց այս պահին որևէ բան հստակ չի եղել, ինչի՞ մասին խոսենք:

– Այսինքն՝ Հանրապետականը մյուս ուժերի հետ քննարկումներ դեռ չի՞ ծավալել:

– Ոչ: Տասնօրյա ժամկետ կա, ենթադրում եմ, որ այդ ժամկետում այդ բանակցությունները կտեղավորվեն:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ն կքննարկի՞ խորհրդարանական ուժերի հետ վարչապետի թեկնածուի հարցը:

– Դա Սահմանադրության պահանջն է, որ հանրապետության նախագահը պետք է պառլամենտում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցի:

– 1 շաբաթ մնաց, ժամանակը քիչ է…

– Դե կհասցնեն, երևի:

Տեսանյութեր

Լրահոս