Բաժիններ՝

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

07.04 arm1

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ին կբարձրանա 3-4, 9-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում՝

07.04arm2

Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան  27.40C (1975թ)
Օդի նվազագույն ջերմաստիճան   -1.50C (1988թ)
Օդի միջին օրական ջերմաստիճան  12.50C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս