Բաժիններ՝

«Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակն է՝ էականորեն նվազեցնել ճանապարհային երթեւեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից:

Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչեւ 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում եւ դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:

Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ եւ տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 եւ ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որեւէ փոփոխություն չեմ առաջարկել:

Կարդացեք նաև

Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթեւացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:

Առաջարկվում է նաեւ վերացնել չվճարված տուգանքների եռապատկման եւ հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը եւ չի բերի ճանապարհային ամենաթողության:

Վաղը նախագիծը՝ կից հիմնավորումներով, կտեղադրվի ԱԺ կայքում. սիրով կդիտարկեմ այդ կապակցությամբ հղված առաջարկները: Խնդրում եմ դրանք ուղարկել [email protected] էլ. փոստով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930