
Ներկայացվել են քաղաքային տնտեսության որոշ ոլորտների եռամսյակային հաշվետվությունները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, գնումների բնագավառներում, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, սպորտի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքները:
Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն և քաղաքապետ Տարոն Մարգարայնը հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով եռամսյակային հաշվետվությունները ներկայացնելու: