Baccarat-ը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք ջահը (լուսանկարներ)

Ֆրանսիական հայտնի Baccarat ընկերությունը շարունակում է նշել իր 250-ամյա տարեդարձը: Հոբելյանական արարողությունների ավարտին ընկերությունը ներկայացրեց իր պատմության մեջ ստեղծած հաղճապակյա ամենամեծ ջահը, որը կշռում է 1,8 տոննա:

2014թ. ընթացքում Baccarat-ը թողարկել է միջոցառումների նամար նախատեսված ջահերի նոր շարք: Փարիզում տեղի ունեցավ Baccarat: The Legend of Crystal в Petit Palais լուսային, բյուրեղապակյա շոու-ցուցահանդեսը, որում ներկայացվել էին ընկերության տարբեր տարիների աշխատանքները՝ սկսած այն ժամանակներից, երբ Baccarat-ը զբաղվում էր հնաոճ ջահերի վերականգնողական աշխատանքներով: Բյուրեղապակյա շոուն ցնցել էր բոլորին՝ ներկայացված Baccarat-ի տարբեր ժամանակաշրջաններով:

Հսկայական՝ 1,8 տոննա կշռող ջահի հեղինակը ճապոնացի կրեատիվ դիզայներ Յասմուչի Մորիտան է: Ջահի պատրաստման համար օգտագործվել են թվով 26.500 բյուրեղապակիներ, 8,4 մետր երկարությունն է, 4,6 մետր լայնությունը, որը, մոտավոր հաշվարկներով, 3 հարկանի շենքի բարձրության է:

Ի սկզբանե այս ջահը նախատեսված է եղել Baccarat-ի հաճախորդներից մեկի հնաոճ առանձնատան հանդիսասրահի համար: Ըստ New York Times-ի՝ հաղճապակյա եզակի այդ ստեղծագործությունը Baccarat-ի հոբելյանական միջոցառումների ավարտից հետո հավանաբար վաճառքի կդրվի: Առայժմ հսկա ջահի վաճառքի գինը որոշված չէ, սակայն հայտնի է, որ այն բավական թանկ կգնահատվի: Այս մասին թերթի լրագրողի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Ռիկկարդին:

Ընկերության 250-ամյակին ընդառաջ “Baccarat: Les 250 ans” Միլանում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էր նաև գլուծխգործոց համարվող հսկայական Zénith կոչվող ջահը, որը լուսավորում է 84 լամպերով: Ջահի պատրաստման մեջ օգտագործվել է նաև 24 կարատ ոսկի: Ի դեպ, այս ջահը պատրաստվել է ոչ միայն թափանցիկ-անգույն, այլև կարմիր թանկարժեք և բարձրորակ հաղճապակիներով: Zénith-ի հեղինակը ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարկն է: Նշենք նաև, որ Zénith-ի վաճառքի գինը սահմանվել է 360 հազար դոլար:

Թարգմանությունը՝ 168.am-ի

1 (22) 1 (24) 1 (25) 1 (26) 1 (28) baccarat_largest_chandelier Baccarat-chandelier-Yasumichi-Moritas Zénith-1 1 (10) 1 (11) 1 (12) 1 (13) 1 (14) 1 (15) 1 (2) 1 (4) 1 (6) 1 (8) 1 (9) 1 (16) 1 (18)

Տեսանյութեր

Լրահոս